-
24.09.2015|
15:49
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորեքշաբթի օրը ԱՄՆ-ում առաջին անգամ պատարագ է մատուցել՝ ի պատիվ նոր կաթոլիկ սուրբ Խունիպերո Սերայի սրբադասման, Վաշինգտոնի Անարատ հղիության բազիլիկի պատերի մոտ: Չնայած տեղացող անձրևին՝ արարողությանը ներկա է եղել 25 հազար մարդ:
-
24.09.2015|
15:49
Ամերիկացի կոնգրեսմեն Ադամ Շիֆը առաջարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու՝ հայտնում է Politico-ն:
-
24.09.2015|
10:48
Վերականգնողական աշխատանքներից հետո երեկ Մոսկվայում հանդիսավորապես վերաբացվեց Մեծ մզկիթը, որ 1904-ին կառուցել էր ճարտարապետ Նիկոլայ Ժուկովը թաթար վաճառական Սալիխ Երզինի ֆինանսավորմամբ: Խորհրդային տարիներին այս մզկիթը եղել է միակ գործողը Մոսկվայում:
-
23.09.2015|
16:51
Հռոմի պապը երեկ ժամանել է ԱՄՆ: Սա Ֆրանցիսկոս պապի առաջին այցն է ԱՄՆ: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետին ընդունել է նախագահ Բարաք Օբաման՝ ընտանիքի հետ: Նահանգներում պապն այցելելու է Վաշինգտոն, Նյու Յորք և Ֆիլադելֆիա: 45000 ոստիկաններ են ապահովում նրա անվտանգությունը:
-
23.09.2015|
10:27
Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում բացվելու է գլխավոր մզկիթը: Արարողությանը մասնակցելու են ՌԴ նախագահ Պուտինը, Թուրքիայի, Ադրբեջանի և մի քանի մահմեդական երկրների նախագահներ ու ղեկավարներ:
-
21.09.2015|
13:49
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
-
21.09.2015|
11:04
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկվանից Հավանայում է: Նա արդեն պատարագ է մատուցել Հավանայում և կուբացիներին կոչ է արել պահպանել ազգային լավագույն հատկանիշները՝ բարյացակամությունը, կյանքը վայելելու ունակությունը՝ չմոռանալով հոգ տանել մերձավորների մասին:
-
20.09.2015|
21:07
Կուբան երախտապարտ է Հռոմի պապին Հավանայի և Վաշինգտոնի երկխոսությանը սատարելու համար՝ հայտարարել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Հռոմի պապին Հավանայում դիմավորելու պաշտոնական արարողության ժամանակ:
-
19.09.2015|
11:52
Վատիկանն ընդունել է Սիրիայից փախստականների առաջին ընտանիքին: Երկու մանկահասակ երեխա ունեցող ընտանիքը Դամասկոսից Իտալիա է ճանապարհվել սեպտեմբերի 6-ին, երբ Հռոմի պապը եվրոպական երկրներին կոչ էր արել բացել դռները փախստականների առջև:
-
18.09.2015|
00:41
Վեհափառ Հայրապետն ապրեց ոգեղեն մի կյանք՝ աթեիստական ճնշումների դժվարին տարիներին (1955-1994 թթ.)` մոտ քառասուն տարվա գահակալությամբ հայ առաքելական եկեղեցին ծառայեցնելով որպես ժողովրդի հոգևոր ու բարոյական հենարան: